Նկարագրություն
Արյան մեջ E դասի իմունոգլոբուլինների՝ սպեցիֆիկ հակամարմինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս գորտնուկավոր կեչու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Այս հետազոտությունը կիրառվում է՝ ալերգիկ հիվանդությունների ախտորոշման համար (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, շնչառական ալերգոզ), կեչու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս հետազոտությունը նշանակվում է՝ ալերգիկ բնույթի վրա մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն, կեչու ծաղկման շրջանում ախտանիշների սրման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, այդ թվում՝ տարվա գարնանային-ամառային շրջանում դրսևորվող:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ