Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը սովորաբար ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Հաճարենու ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումն ուղղակիորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (ապրիլի վերջ - մայիսի վերջ): Բավականին հաճախ հանդիպում են կեչու, կաղնու, լաստենու, տխլենու ծաղկափոշու, ինչպես նաև որոշ սննդային ալերգենների (խնձոր, տանձ, դեղձ, բալ, կիվի, անտառային և հունական ընկույզներ) նկատմամբ խաչաձև ալերգիկ ռեակցիաների դեպքեր: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ. ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով. ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, սեզոնային ծաղկափոշային դերմատիտով՝ ուժեղ քորով և բազմազան ցաներով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը մատնանշում է այս ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ