Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Հացենու փոշեհատիկի նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (ապրիլի վերջ – մայիսի վերջ): Բավականին հաճախ հանդիպում են կեչու, կաղնու, լաստենու, տխլենու փոշեհատիկների, ինչպես նաև որոշ սննդային ալերգենների (խնձոր, տանձ, դեղձ, բալ, կիվի, անտառային և հունական ընկույզներ) նկատմամբ խաչաձև ալերգիկ ռեակցիաների դեպքեր: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչի արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով դրսևորվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ E իմունոգլոբուլինի (IgE) բարձր քանակի որոշումը վկայում է այդ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ