Երևան
HY
Անալիզներ
21-238

Ալերգեն w10 - սպիտակ թելուկ, IgE

Նկարագրություն

Ալերգիայի առավել տարածված տեսակը ծաղկափոշով պայմանավորված ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Սպիտակ թելուկի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (հունիս - օգոստոս)։ Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր սեխի, արևածաղկի սերմերի, արևածաղկի ձեթի, հալվայի, մայոնեզի, ձմերուկի, դդմիկի, սմբուկի, մանանեխի, սպանախի, ճակնդեղի, աբսենտի, վերմուտի, հազարի, գետնախնձորի, եղերդակի, ցիտրուսայինների, մեղրի նկատմամբ։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորումներով ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
4320 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ