Երևան
HY
Անալիզներ
21-242

Ալերգեն w19 - դեղատու պատրինջ, IgE

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Դեղատու պատրինջի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումը անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (մայիս – օգոստոս): Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր սեխի, արևածաղկի սերմերի, արևածաղկի ձեթի, հալվայի, մայոնեզի, ձմերուկի, դդմիկի, սմբուկի, մանանեխի, սպանախի, ճակնդեղի, աբսենտի, վերմուտի, հազարի, գետնախնձորի, եղերդակի, ցիտրուսայինների, մեղրի նկատմամբ: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և տարատեսակ ցանավորումներով ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային մաշկաբորբով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի որոշումը բարձր քանակությամբ վկայում է այդ ալերգենի հանդեպ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3770 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ