Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը, որպես կանոն, կրում է սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Եղինջի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (հունիս - օգոստոս): Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր սեխի, արևածաղկի սերմերի, արևածաղկի ձեթի, հալվայի, մայոնեզի, ձմերուկի, դդմիկի, սմբուկի, մանանեխի, սպանախի, ճակնդեղի, աբսենտի, վերմուտի, լատուկի (հազարի), գետնախնձորի (տոպինամբուրի), եղերդակի, ցիտրուսայինների, մեղրի նկատմամբ: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային դերմատիտով: Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի հայտնաբերումը մատնանշում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ