Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշով պայմանավորված ալերգիան է, որը սովորաբար ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց ծաղկափոշու նկատմամբ կա սենսիբիլիզացիա։ Խառը ամբրոզիայի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի առաջացումն ուղղակիորեն կապված է նրա ծաղկման շրջանի (օգոստոս – սեպտեմբեր) հետ։ Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր սեխի, արևածաղկի սերմերի, արևածաղկի ձեթի, հալվայի, մայոնեզի, ձմերուկի, դդմիկի, սմբուկի, մանանեխի, սպանախի, ճակնդեղի, աբսենտի, վերմուտի, հազարի, գետնախնձորի, եղերդակի (ցիկորիի), ցիտրուսայինների, մեղրի նկատմամբ։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և տարատեսակ ցաներով ուղեկցվող սեզոնային փոշային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի բարձր քանակի որոշումը վկայում է այդ ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ