Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Դառն օշինդրի փոշեհատիկի նկատմամբ ալերգիայի առաջացումն անմիջականորեն կապված է նրա ծաղկման շրջանի հետ (հունիս–օգոստոս)։ Բավականին հաճախ հանդիպում են խաչաձև ալերգիկ ռեակցիայի դեպքեր սեխի, արևածաղկի սերմերի, արևածաղկի ձեթի, հալվայի, մայոնեզի, ձմերուկի, դդմիկի, սմբուկի, մանանեխի, սպանախի, ճակնդեղի, աբսենտի, վերմուտի, լատուկ հազարի, տոպինամբուրի (գետնախնձոր), եղերդակի, ցիտրուսայինների, մեղրի նկատմամբ։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորմամբ ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով։ Տվյալ ալերգենի նկատմամբ սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի որոշումը բարձր քանակությամբ վկայում է այս ալերգենի նկատմամբ օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայության մասին։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ