Երևան
HY
Անալիզներ
21-659

Ալերգեն w6 - օշինդր, IgE (ImmunoCAP)

Նկարագրություն

Արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում, որոնք ի հայտ են գալիս սովորական օշինդրի փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում: Տվյալ հետազոտությունը կիրառվում է՝ ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, սովորական օշինդրի փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Տվյալ հետազոտությունը նշանակվում է՝ ալերգիկ բնույթը մատնանշող հետևյալ ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն, օշինդրի ծաղկման շրջանում ախտանիշների սրման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել in vivo թեստավորում ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, այդ թվում՝ տարվա գարնան-ամառային շրջանում դրսևորվող:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5725 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ