Նկարագրություն
Արյան մեջ խատուտիկի փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի առկայության դեպքում առաջացող սպեցիֆիկ հակամարմինների՝ E դասի իմունոգլոբուլինների քանակական որոշում: Այս հետազոտությունը կիրառվում է. ալերգիկ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ռեսպիրատոր ալերգոզ) ախտորոշման համար, կեչու փոշեհատիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկի գնահատման համար: Այս հետազոտությունը նշանակվում է. հետևյալ, ալերգիկ բնույթը մատնանշող ախտանիշների առկայության դեպքում՝ աչքերի լորձաթաղանթի կարմրություն և այրոց, արցունքահոսություն և կոպերի այտուց, քթի փակվածություն, փռշտոց, հազ, հևոց, բրոնխոսպազմ և այլն, խատուտիկի ծաղկման շրջանում ախտանիշների սրման դեպքում, սենսիբիլիզացիայի պոլիվալենտ բնույթի դեպքում, երբ հնարավոր չէ in vivo թեստավորում իրականացնել ենթադրյալ ալերգեններով, մաշկային թեստավորման կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքի դեպքում, երեխաներին, եթե նրանց ծնողները տառապում են ալերգիկ հիվանդություններով, այդ թվում՝ տարվա գարնանային-ամառային շրջանում դրսևորվող:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ