Երևան
HY
Անալիզներ
21-1050

Ալերգոչիպ ALEX2 (մինչև 300 ալերգոբաղադրիչ + IgE ընդհանուր)

Նկարագրություն

ALEX-ը ալերգենների նկատմամբ բազմաբաղադրիչ թեստ է (in vitro), որը թույլ է տալիս միաժամանակ որոշել ընդհանուր IgE-ի և սպեցիֆիկ IgE-ների մակարդակները ալերգենների կարևորագույն էքստրակտների մեծամասնության և մոլեկուլային բաղադրիչների նկատմամբ: Սա բազմաբաղադրիչ թեստ է, որը թույլ է տալիս արյան մեջ միաժամանակ որոշել հակամարմինների մակարդակը ալերգենային մոլեկուլների և ալերգենների էքստրակտների նկատմամբ և ստանալ մարդու սենսիբիլիզացիայի գրեթե ամբողջական պատկերը։ Թեստը մշակված է եզակի նանոտեխնոլոգիաների հիման վրա, հագեցած է ճկուն ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս վերլուծել ալերգենների անհատական պանելները՝ կլինիկական պահանջներին համապատասխան: Այն դասվում է 1-ին տիպի ալերգիկ ռեակցիաների ախտորոշման (in vitro) թեստերի նոր սերնդին: 295 ալերգենների էքստրակտների և ալերգենային մոլեկուլների պանելի շնորհիվ, ներառյալ ընդհանուր IgE-ի մակարդակը, այն ընդգրկում է բոլոր ստանդարտ ախտորոշիչ թեստերի ավելի քան 99 %-ը: Արտոնագրված տեխնոլոգիան մշակված է հարյուրավոր ալերգենների միաժամանակյա թեստավորման համար և երաշխավորում է յուրաքանչյուր ցուցանիշի ճշգրտությունը: Անալիզի արդյունքի վրա չի ազդում հակահիստամինային պրեպարատների, հորմոնալ պրեպարատների, հակալեյկոտրիենային պրեպարատների, տեղային ստերոիդների և այլ դեղամիջոցների ընդունումը:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Ընդհանուր գինը
117940 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ