Երևան
HY
Անալիզներ
21-673

ImmunoCAP ISAC ալերգոչիպ (112 ալերգոբաղադրիչ)

Նկարագրություն

Հետազոտություն, որը թույլ է տալիս միաժամանակ որոշել ալերգենների 51 աղբյուրներից 112 ալերգոբաղադրիչների նկատմամբ սենսիբիլիզացիայի առկայությունը: Հետազոտության ընթացքում որոշվում է սննդային, փոշեհատիկային, էպիդերմալ, բորբոսասնկերի և միջատների ալերգենների նկատմամբ սպեցիֆիկ E դասի իմունոգլոբուլինների առկայությունը: Հետազոտության արդյունքը տրամադրվում է կիսաքանակական ձևով: Այս անալիզն օգտագործվում է. ալերգիկ հիվանդությունների առաջնային ախտորոշման համար, ալերգենների լայն սպեկտրի նկատմամբ սենսիբիլիզացիայի սքրինինգային հայտնաբերման համար, ալերգոբաղադրիչային ախտորոշման անհրաժեշտության դեպքում՝ իրական կամ խաչաձև սենսիբիլիզացիայի հայտնաբերման համար, ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիայի (ԱՍԻԹ) համար պացիենտների ընտրության համար: Խորհուրդ է տրվում օգտագործել ImmunoCAP ալերգոչիպը հետևյալ դեպքերում. պատճառական ալերգենի որոնման ուղղության ընտրության նպատակով հետազոտություն, հիվանդության անորոշ ախտանիշներ և անամնեզ, բուժման ընտրության դժվարություններ կամ իրականացվող թերապիայի նկատմամբ պատասխանի բացակայություն, պատճառական ալերգենի որոշման անհնարինություն, պոլիսենսիբիլիզացված պացիենտներ, առաջնային կամ խաչաձև ռեակտիվության հետազոտություն, պոլիսենսիբիլիզացված պացիենտների մոտ ԱՍԻԹ-ի համար դեղորայքի համալիր ընտրություն:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
147875 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ