Նկարագրություն
Կղանքի թաքնված արյան հետազոտությունը կղանքի լաբորատոր քննություն է, որն իրականացվում է ստամոքս-աղիքային տրակտի տարբեր հատվածներից թաքնված արյունահոսությունների հայտնաբերման նպատակով։
Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել էրիթրոցիտների փոփոխված հեմոգլոբինը նույնիսկ այն դեպքերում, երբ կղանքի մանրադիտակային հետազոտության ժամանակ էրիթրոցիտներ չեն հայտնաբերվում։
Հետազոտությունն ուղղված է «թաքնված արյան» հայտնաբերմանը, որը տեսանելի չէ ոչ մակրոսկոպիկ, ոչ էլ մանրադիտակային հետազոտության ընթացքում։
Կենսանյութը վերցնելուց հետո խորհուրդ չի տրվում այն սառնարանում պահել ավելի քան 4 ժամ։ Նմուշը ցանկալի է հնարավորինս շուտ հասցնել լաբորատորիա։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ