Երևան
HY
Անալիզներ
02-053

Էնտերոբիոզի հետազոտություն

Նկարագրություն

Սրատուտի (Enterobius vermicularis) ձվերի հայտնաբերում պերիանալ շրջանից վերցված քերուկի մանրադիտման ժամանակ: Էնտերոբիոզը ամենուր տարածված հելմինթոզ է, որը հիմնականում բնութագրվում է պերիանալ քորով և աղիքային խանգարումներով: Վարակումը տեղի է ունենում ձվերը սննդամթերքի հետ կուլ տալիս կամ ձեռքի մատներից և փոշու միջոցով դրանք բերանի մեջ ընկնելիս: Արտաքին միջավայրում ձվերը պահպանվում են պերիանալ շրջանի մաշկին, հիվանդների եղունգների տակ, ներքնազգեստի և անկողնային սպիտակեղենի վրա, ինչպես նաև կենցաղային իրերի, գիշերանոթների, խաղալիքների, գորգերի վրա, և կարող են տարածվել ճանճերի միջոցով:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Տպվածք հետանցքի հատվածից
Ընդհանուր գինը
3315 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ