Երևան
HY
Անալիզներ
08-178

Անդրոգենները, գլյուկոկորտիկոիդները, էստրոգենները, պրոգեստագենները (4 ցուցանիշ) թքում

Նկարագրություն

Անդրոգեններ (տեստոստերոն)՝ ստերոիդային սեռական հորմոններ, որոնք արտադրվում են սեռական գեղձերի (տղամարդկանց մոտ՝ ամորձիների, և կանանց մոտ՝ ձվարանների) կողմից: Երկու սեռերի մոտ էլ անդրոգենների սինթեզ կարող է տեղի ունենալ մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջներում: Պատասխանատու են արական երկրորդային սեռական հատկանիշների զարգացման և կանանց մոտ դրանց ավելցուկի կամ էստրոգենների վերածվելու խանգարման դեպքում՝ վիրիլիզացիայի համար: Գլյուկոկորտիկոիդներ (կորտիզոլ (հիդրոկորտիզոն))՝ ստերոիդային հորմոններ, որոնք արտադրվում են մակերիկամների կեղևի խրձային շերտի կողմից՝ պրոգեստերոնից և 17-ՕՀ-պրոգեստերոնից: Օժտված են հզոր հակաբորբոքային ազդեցությամբ, ուժեղացնում են սպիտակուցների կատաբոլիզմը, ազդում են ածխաջրային փոխանակության վրա՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը՝ գլյուկոնեոգենեզի գործընթացի խթանման միջոցով: Խթանում են լիպոլիզի գործընթացները և ճարպային զանգվածի վերաբաշխումը՝ նպաստելով աբդոմինալ ճարպակալման զարգացմանը քրոնիկ սթրեսի ֆոնին: Օժտված են հզոր հակաբորբոքային ազդեցությամբ: Էստրոգեններ (էստրադիոլ)՝ ստերոիդային սեռական հորմոններ, որոնք գերակշռում են կանանց օրգանիզմում: Նրանց սինթեզը կանանց մոտ իրականացվում է ձվարանների ֆոլիկուլային ապարատի կողմից, տղամարդկանց մոտ՝ հիմնականում ամորձիների միջոցով (մինչև 20%): Կանանց մոտ էստրոգեններն ապահովում են վերարտադրողական համակարգի բնականոն զարգացումը և գործունեությունը, իսկ տղամարդկանց մոտ մասնակցում են շագանակագեղձի և ամորձիների գործառույթների կարգավորմանը: Դրանք ներկայացված են երեք ձևով՝ էստրոն (ֆոլիկուլին)՝ E1, էստրադիոլ՝ E2 և էստրիոլ՝ E3, որոնք ունեն տարբեր ֆիզիոլոգիական ակտիվություն (E2 ˃ E3 ˃ E1)։ Պրոգեստագեններ (պրոգեստերոն)՝ ստերոիդային սեռական հորմոններ, որոնք արտադրվում են կանանց մոտ ձվարանների դեղին մարմնի, ընկերքի և մասնակիորեն մակերիկամների կեղևի կողմից: Կանանց մոտ ապահովում են հղիության առաջացման և պահպանման հնարավորությունը՝ կարգավորելով արգանդի լորձաթաղանթի սնուցումը պրոլիֆերացիայի փուլից սեկրետոր փուլ և նպաստելով նորմալ սեկրետոր էնդոմետրիումի ձևավորմանը կանանց մոտ: Օժտված են հակաէստրոգենային, հակաանդրոգենային և հակագոնադոտրոպային հատկություններով: Տղամարդկանց մոտ պրոգեստերոնն արտադրվում է փոքր քանակություններով մակերիկամների կեղևի և ամորձիների կողմից՝ որպես տեստոստերոնի և կորտիզոլի սինթեզի միջանկյալ նյութ, իսկ ինքնուրույն մասնակցում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին: Ռեֆերենսային արժեքները տրվում են 18 տարեկանից բարձր անձանց համար: Հետազոտությունը չի իրականացվում այն պացիենտների մոտ, ովքեր ունեն լնդերի արյունահոսություն: Արյան հետքերով կենսանյութը չի ընդունվում: Կանանց համար հետազոտություն իրականացնելիս պարտադիր է նշել ցիկլի օրը, հղիությունը, մենոպաուզան կամ պոստմենոպաուզան, հակառակ դեպքում կենսանյութը չի ընդունվում: Որոշվող ցուցանիշներ Տեստոստերոն Կորտիզոլ (հիդրոկորտիզոն) Էստրադիոլ Պրոգեստերոն

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Թուք
Ընդհանուր գինը
28310 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ