Նկարագրություն
Իրենից ներկայացնում է գլիկոպրոտեին, որը հանդիսանում է տարբեր տեղակայման տափակ բջջային կարցինոմայի մարկեր։ Պատկանում է սերպինային պրոթեազների խմբին։ Համարվում է անկախ կանխատեսողական մարկեր արգանդի վզիկի և քիթ-ըմպանի տափակ բջջային քաղցկեղի դեպքում։ SCCA-ի բարձր մակարդակը կարող է վկայել ավշային հանգույցների ընդգրկվածության և ուռուցքի կրկնության բարձր ռիսկի մասին։ Մարկերի բարձրացված մակարդակ կարող է դիտվել բրոնխիալ ասթմայի, լյարդային և երիկամային անբավարարության դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ