Նկարագրություն
Հակամյուլերյան հորմոնը տղամարդկանց մոտ արտադրվում է Սերտոլիի բջիջների կողմից սաղմնային զարգացման ընթացքում, իսկ մինչև սեռական հասունացման շրջանը՝ ամորձիների կողմից. կանանց մոտ կարող է արտադրվել ձվարանների գրանուլյոզային բջիջների կողմից։ Սեռական հասունացման շրջանից հետո հակամյուլերյան հորմոնի մակարդակը նվազում է։ Հակամյուլերյան հորմոնի հիմնական գործառույթն է պայմաններ ստեղծել տղաների սաղմնային զարգացման շրջանում մյուլերյան ծորանի փակման համար և, որպես հետևանք, միզասեռական համակարգի տղամարդկային տիպի ձևավրման համար։ Հակամյուլերյան հորմոնի արտադրության խախտումը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են կրիպտորխիզմը, աճուկային ճողվածքները, վերարտադրողական գործառույթի խախտումը։
Նշանակման ցուցումներ՝
1. Տղամարդկային անպտղության ախտորոշում;
2. Օվարիալ ռեզերվի գնահատում։
3. Վաղաժամ կամ դանդաղեցված սեռական հասունացման ախտորոշում;
4. Կրիպտորխիզմի դիֆերենցիալ ախտորոշում;
5. Ձվարանների քաղցկեղի ախտորոշում;
Այս թեստի հետ սովորաբար նշանակվում են՝
[02-014] Արյան ընդհանուր քննություն
[02-025] Լեյկոցիտար բանաձև
[08-042] Ուռուցքային սաղմնային հակագեն (ՈՒՍՀ (CEA))
[08-004] CA 125 II
[02-008] Սպերմոգրամ
մա
[08-049] Տեստոստերոն
[08-032] Լյուտեինացնող հորմոն (ԼՀ)
[08-053] Ֆոլիկուլոխթանիչ հորմոն (ՖԽՀ)
[08-089] Ինհիբին B
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ