Երևան
HY
Անալիզներ
13-063

Հակակորիզային հակամարմիններ, IgG (հակա-Sm, RNP/Sm, SS-A, SS-B, Scl-70, PM-Scl, PCNA, dsDNA, CENT-B, Jo-1, հիստոնների նկատմամբ, նուկլեոսոմների նկատմամբ, Ribo P, AMA-M2), իմունաբլոտ

Նկարագրություն

Sm (հակա-Sm) հակագեների նկատմամբ հակամարմինները յուրահատուկ են համակարգային կարմիր գայլախտի համար և առկա են այս հիվանդությամբ տառապող հիվանդների 30-40%-ի մոտ: Հակա-Sm-ի կոնցենտրացիան չի համահարաբերակցվում համակարգային կարմիր գայլախտի ակտիվության և կլինիկական տարբերակների հետ: RNP հակագեների նկատմամբ հակամարմիններն իրենցից ներկայացնում են հակամարմիններ փոքր կորիզային նուկլեոտիդի՝ U1ՌՆԹ-ի սպիտակուցային բաղադրիչների նկատմամբ և հայտնաբերվում են շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունների դեպքում, ավելի հազվադեպ՝ համակարգային կարմիր գայլախտի և այլ ռևմատիկ հիվանդությունների դեպքում: SS-A հակագեների նկատմամբ հակամարմիններն առավել հաճախ հայտնաբերվում են Շեգրենի համախտանիշի և համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) դեպքում: ՀԿԳ-ի դեպքում այս հակամարմինների արտադրությունն ասոցացվում է կլինիկական դրսևորումների և լաբորատոր խանգարումների որոշակի համալիրի հետ՝ ֆոտոսենսիբիլիզացիա, Շեգրենի համախտանիշ, ռևմատոիդ գործոնի գերարտադրություն: SS-B հակագեների նկատմամբ հակամարմինները հայտնաբերվում են Շեգրենի հիվանդության և համախտանիշի, ինչպես նաև մեծ տարիքում զարգացող և նեֆրիտի զարգացման ցածր հաճախականությամբ ասոցացվող համակարգային կարմիր գայլախտի սկզբնական շրջանում: Scl-70-ի նկատմամբ հակամարմիններն ավելի հաճախ հայտնաբերվում են համակարգային սկլերոդերմիայի դիֆուզ (40%), ավելի հազվադեպ՝ սահմանափակ (20%) ձևի դեպքում: Նրանք խիստ յուրահատուկ են տվյալ հիվանդության համար և վատ կանխատեսիչ նշան են թոքային ֆիբրոզի զարգացման տեսանկյունից: Anti-PM/Scl հակամարմիններն իրենցից ներկայացնում են յուրահատուկ սերոլոգիական մարկեր սկլերոդերմիայով (Scl), պոլիմիոզիտով (PM) և հատկապես այն հիվանդների ենթախմբի համար, ում մոտ դիտվում է երկու հիվանդությունների ախտանիշների համակցություն (PM/Scl): Պրոլիֆերացվող բջիջների կորիզային հակագենի (PCNA) նկատմամբ հակամարմինները համակարգային կարմիր գայլախտի հայտնաբերման առավել յուրահատուկ թեստերից մեկն են: Հակացենտրոմերային հակամարմինները (հակա-CENT-B) հայտնաբերվում են սկլերոդերմիայով հիվանդների մոտ, համակարգային կարմիր գայլախտի և ռևմատոիդ արթրիտի դեպքում: Jo-1 (ամինոացիլային տրանսպորտային ՌՆԹ-ի սինթետազ) հակամարմիններն առաջին անգամ հայտնաբերվել են միոզիտով հիվանդների արյան շիճուկում: Հակասինթետազային համախտանիշով հիվանդների մեծ մասը տառապում է ինտերստիցիալ թոքային հիվանդությամբ, Ռեյնոյի ֆենոմենով, գերեղջերացմամբ («մեխանիկի ձեռքեր»), արթրիտով: Տվյալ հետազոտությունը կարող է օգտագործվել որպես հիվանդության պրոգրեսիվման կանխատեսիչ մարկեր: Հիստոնների նկատմամբ հակամարմիններն իրենցից ներկայացնում են հակակորիզային հակամարմինների տարատեսակներից մեկը և որոշվում են հիմնականում համակարգային կարմիր գայլախտի դեպքում: Նուկլեոսոմների նկատմամբ հակամարմինները համակարգային կարմիր գայլախտի ավելի զգայուն մարկեր են և որոշվում են բացառապես համակարգային կարմիր գայլախտի, սկլերոդերմիայի և շարակցական հյուսվածքի խառը հիվանդության դեպքում: Ռիբոսոմային P սպիտակուցի (Ribo P) նկատմամբ հակամարմինները հանդիպում են ՀԿԳ ունեցող հիվանդների 10-20%-ի մոտ: Այս հակամարմինները փոխազդում են ռիբոսոմների ֆոսֆոպրոտեինների հետ և հանդիպում են առավելապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով ՀԿԳ-ով հիվանդների մոտ: Ռիբոսոմների նկատմամբ հակամարմինները հայտնաբերվում են ՀԿԳ-ով հիվանդների 20%-ի մոտ, դրանց հայտնաբերումը յուրահատուկ է գայլախտային փսիխոզով ընթացող ՀԿԳ-ի համար: Միտոքոնդրիումների M-2 հակագեների (իրենից ներկայացնում է ֆերմենտների համալիր միտոքոնդրիումների ներքին թաղանթի վրա) նկատմամբ հակամարմինները որոշվում են առաջնային բիլիար ցիռոզի դեպքում և վկայում են դրա ծանր ընթացքի մասին:

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
22745 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ