Նկարագրություն
Սա յուրահատուկ աուտոհակամարմինների խումբ է, որոնք փոխազդում են բջջակորիզի տարբեր բաղադրիչների հետ: Արյան շիճուկում նուկլեար հակագենների նկատմամբ հակամարմինների որոշումն օգտագործվում է շարակցական հյուսվածքի այնպիսի հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը (ՀԿԳ), համակարգային կոլագենոզները, հանգուցավոր պերիարտերիիտը, դերմատոմիոզիտը, սկլերոդերմիան, ռևմատոիդ արթրիտի ՀԿԳ-անման ձևը, Շեգրենի հիվանդությունը: Բացի այդ, հակակորիզային գործոնը կարելի է հայտնաբերել լյարդի հիվանդությունների (խրոնիկական ակտիվ հեպատիտ, լյարդի ցիռոզ), ինֆեկցիոն մոնոնուկլեոզի, սուր և խրոնիկական լեյկոզների, ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունության, Վալդենստրեմի հիվանդության, մալարիայի, բորոտության, խրոնիկական երիկամային անբավարարության, թրոմբոցիտոպենիաների, միասթենիայի և թիմոմաների ժամանակ: Այս հետազոտությունն առավել ինֆորմատիվ է համակարգային կարմիր գայլախտի ախտորոշման համար, քանի որ այս հիվանդության դեպքում արյան շիճուկում հակակորիզային հակամարմինները հայտնաբերվում են հիվանդների 95%-ի մոտ հիվանդության սկզբից հետո 3 ամսվա ընթացքում: Դեպքերի 10%-ում հակակորիզային գործոնը կարելի է հայտնաբերել առողջ մարդկանց մոտ, սակայն ցածր տիտրով (1:50-ից ոչ ավելի):
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ