Նկարագրություն
Հակաստրեպտոլիզին-O-ն հակամարմինների խումբ է, որոնք արտադրվում են ի պատասխան բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի որոշ խմբերի կողմից արտադրվող ֆերմենտի՝ ստրեպտոլիզինի։ Հակաստրեպտոլիզինը կարելի է դիտարկել որպես օրգանիզմում ստրեպտոկոկային վարակի առկայության յուրահատուկ մարկեր։ Այս թեստի ախտորոշիչ նշանակությունը մեծ է ռևմատիզմի դեպքում։ Հակաստրեպտոլիզինի մակարդակը ռևմատիկ պրոցեսի ակտիվության գնահատման, ռևմատիզմի և ռևմատոիդ արթրիտի տարբերակիչ ախտորոշման չափանիշներից մեկն է։ Առավել ինֆորմատիվ են հակաստրեպտոլիզինի՝ որոշակի ժամանակային ընդմիջումով (սովորաբար 7-10 օր) կատարված մի քանի թեստերի արդյունքները։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ