Երևան
HY
Անալիզներ
07-173

Հակամարմիններ ադենովիրուսի նկատմամբ (Adenoviridae, IgG)

Նկարագրություն

Ադենովիրուսները առաջացնում են սուր հիվանդությունների զարգացում, որոնք ընթանում են շնչառական օրգանների, աչքերի և ավշային հանգույցների ախտահարմամբ: Ադենովիրուսային վարակի առավել հաճախ հանդիպող կլինիկական ձևերն են ՍՇՎՎ-ն, ֆարինգիտը, ֆարինգոկոնյունկտիվալ տենդը, տոնզիլիտը, միջին օտիտը և համաճարակային կերատոկոնյունկտիվիտը: Հնարավոր է ստամոքսաղիքային համակարգի օրգանների ախտահարում՝ ադենովիրուսային գաստրոէնտերիտով: IgA դասի հակամարմինները (սեկրետոր) ապահովում են առավելապես տեղային պաշտպանություն լորձաթաղանթների մակարդակում։ IgA հակամարմինների ի հայտ գալը և կոնցենտրացիայի աճը կարելի է դիտարկել ինչպես առաջնային վարակի, այնպես էլ կրկնավարակի և լատենտ վարակի սրացման ժամանակ: IgA հակամարմինների հայտնաբերվող մակարդակները որոշվում են ընթացիկ վարակի ոչ բոլոր դեպքերում: IgG հակամարմիններն ի հայտ են գալիս վարակվելուց մի քանի օր անց: Նրանց կոնցենտրացիան արագորեն աճում է սուր վարակի շրջանում: Ամբողջական ախտորոշիչ պատկերի համար անհրաժեշտ է միաժամանակ որոշել IgA և IgG հակամարմինները: Սուր վարակի սերոլոգիական հաստատման համար ցանկալի է իրականացնել IgA և IgG հակամարմինների համալիր որոշում դինամիկայում՝ 10-14 օր ընդմիջումով:

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5625 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ