Երևան
HY
Անալիզներ
07-192

Հակամարմիններ ադենովիրուսի նկատմամբ (Adenoviridae, IgM)

Նկարագրություն

Ադենովիրուսային հիվանդությունների կլինիկական դրսևորումները տարբերվում են մեծ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է ադենովիրուսների՝ շնչառական ուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքեր), աղիքների, միզապարկի, շաղկապենու լորձաթաղանթները, ինչպես նաև ավշային հյուսվածքը և նյարդային համակարգի բջիջները ախտահարելու հատկությամբ։ Հարկ է նշել, որ տարբեր տարիքային խմբերում կլինիկական դրսևորումները կարող են տարբերվել։ Ամենածանր բարդությունը վիրուսային մենինգիտն է (ուղեղի թաղանթների ախտահարում)։ Ադենովիրուսային վարակը կարող է ընթանալ մանիֆեստ, ենթակլինիկական և լատենտ ձևերով։ Հիվանդությունն առաջանում է բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել հաճախ հիվանդանում են վաղ և կրտսեր տարիքի երեխաները։ Ադենովիրուսի նկատմամբ IgM դասի հակամարմինների որոշումը հանդիսանում է լավ լրացում վիրուսի ուղղակի որոշման մեթոդին՝ շնչառական ուղիների վարակների, կոնյունկտիվիտի, կերատիտի, մենինգիտի և գաստրոէնտերիտի ախտորոշման համար՝ բարձրացնելով ախտորոշման հավաստիությունը։

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5335 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ