Նկարագրություն
Բետա-2-գլիկոպրոտեինի նկատմամբ հակամարմինները հանդիսանում են հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշման բարձր սպեցիֆիկ և զգայուն մարկեր միայն հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների միաժամանակյա որոշման դեպքում։ Բետա-2-գլիկոպրոտեինը կոֆակտոր է, որը պայմանավորում է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների կապումը բջջային թաղանթների ֆոսֆոլիպիդների հետ ՀՖՀ-ի (հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի) ժամանակ։ Հետազոտությունն օգտագործվում է հիվանդության ախտորոշման, ինչպես նաև հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ժամանակ թրոմբոտիկ բարդությունների զարգացման ռիսկի գնահատման համար։ Որոշվում են գումարային հակամարմինները։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ