Նկարագրություն
Բրուցելյոզը (մալթայական, միջերկրածովյան, ջիբրալթարյան, կիպրոսյան, ալիքաձև, տիֆամալարիական տենդ, Բանգի հիվանդություն) բակտերիալ զոոնոզների խմբին պատկանող վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Brucella սեռի միկրոօրգանիզմներն են։ Մարդու համար ախտածին են B. melitensis, Br. abortus, Br. suis տեսակները։ Մարդու վարակումը տեղի է ունենում հիմնականում սննդային ճանապարհով, ավելի հազվադեպ՝ կոնտակտային կամ աերոգեն ճանապարհով։ Հանդիսանում է համակարգային վարակային-ալերգիկ հիվանդություն՝ խրոնիկ ռեցիդիվող ընթացքի հակվածությամբ, օրգանիզմի հենաշարժիչ, նյարդային և միզասեռական համակարգերի գերակշիռ ախտահարմամբ։ Կլինիկական պատկերից կախված տարբերում են բրուցելյոզի սուր, ենթասուր, խրոնիկ և մնացորդային ձևերը։ Ներկայումս ամենազգայունը իմունոֆերմենտային հետազոտությունն է (ԻՖԱ), որը զանգվածային հետազոտությունների ժամանակ խորհուրդ է տրվում որպես էքսպրես-մեթոդ։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ