Նկարագրություն
Բրուցելյոզը (մալթայական, միջերկրածովյան, գիբրալթարյան, կիպրոսյան, ալիքաձև, տիֆամալարիական տենդ, Բանգի հիվանդություն) բակտերիալ զոոնոզների խմբից վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Brucella սեռի միկրոօրգանիզմներն են։ Մարդու համար պաթոգեն են В. melitensis, Br. abortus, Br. suis տեսակները։ Մարդու վարակումը հիմնականում տեղի է ունենում ալիմենտար ճանապարհով, ավելի հազվադեպ՝ կոնտակտային կամ աերոգեն ճանապարհով։ Այն ներկայացնում է համակարգային վարակիչ-ալերգիկ հիվանդություն՝ քրոնիկ ռեցիդիվող ընթացքի հակումով, օրգանիզմի հենաշարժիչ, նյարդային և միզասեռական համակարգերի գերակշիռ ախտահարմամբ։ Կախված կլինիկական պատկերից՝ առանձնացնում են բրուցելյոզի սուր, ենթասուր, քրոնիկ և ռեզիդուալ ձևերը։ Ներկայումս ամենազգայուն մեթոդը իմունոֆերմենտային հետազոտությունն է (ԻՖԱ), որը խորհուրդ է տրվում որպես էքսպրես-մեթոդ զանգվածային հետազոտությունների ժամանակ։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ