Նկարագրություն
Ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների հիմնական հակագենի՝ գլուտամինաթթվի դեկարբօքսիլազայի նկատմամբ հակամարմիններ։ Այս հակամարմիններն առկա են ինսուլինակախյալ (1-ին տիպի) շաքարային դիաբետով պացիենտների մեծամասնության մոտ՝ վկայելով ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ավտոիմունային վնասման մասին։ Երկրորդ տիպի (ինսուլինանկախ) շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ գլուտամատդեկարբօքսիլազայի նկատմամբ հակամարմինների առկայությունը մատնանշում է հիվանդության՝ ինսուլինակախյալ ձևի անցման բարձր ռիսկը։ Կլինիկապես առողջ անձանց մոտ GAD-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը վկայում է ապագայում դիաբետի զարգացման բարձր ռիսկի մասին։ Ըստ որոշ տվյալների՝ գլուտամինաթթվի դեկարբօքսիլազայի նկատմամբ հակամարմինների առկայության դեպքում շաքարային դիաբետի առաջացման ռիսկը կազմում է մինչև 45%։ Շաքարային դիաբետի կլինիկական դրսևորումները կարող են առաջանալ արյան մեջ հակամարմինների ի հայտ գալուց 5-8, երբեմն նաև ավելի շատ տարիներ անց. սովորաբար հիվանդության ախտանիշների առաջացումը տեղի է ունենում բետա-բջիջների առնվազն 80%-ի ոչնչացումից հետո։ Գեստացիոն շաքարային դիաբետով հղի կանանց հետազոտման դեպքում հետազոտության արդյունքները կարող են օգնել որոշել հիվանդության՝ ավելի ագրեսիվ ձևի անցման ռիսկը։ Նաև այս հակամարմինները կարող են հայտնաբերվել այլ ավտոիմունային հիվանդությունների ժամանակ՝ Շեգրենի համախտանիշ, յուվենիլ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, Հաշիմոտոյի ավտոիմունային թիրեոիդիտ։
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ