Նկարագրություն
Ինսուլինի նկատմամբ հակամարմինները պատկանում են ավտոհակամարմիններին, որոնք հայտնաբերվում են I տիպի (ինսուլինակախյալ) շաքարային դիաբետով հիվանդների մեկ երրորդի արյան մեջ: Այս հակամարմիններն արտադրվում են էնդոգեն ինսուլինի (որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից) դեմ, հանդիսանում են առաջին տիպի շաքարային դիաբետի կանխատեսիչ մարկեր, քանի որ դեպքերի մեծամասնությունում ի հայտ են գալիս մինչև հիվանդության կլինիկական պատկերի ձևավորումը: Հետազոտությունն օգտագործվում է շաքարային դիաբետի մոնիտորինգի և դրա նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ հիվանդության զարգացման ռիսկը կանխատեսելու համար:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ