Նկարագրություն
Էպշտեյն-Բարի վիրուսի նկատմամբ G դասի իմունոգլոբուլինների (IgG) ավիդության հետազոտությունը հետազոտության մեթոդ է, որը թույլ է տալիս որոշել հակամարմինների և հակածինների մոլեկուլների միջև սպեցիֆիկ փոխազդեցության արդյունավետության աստիճանը, իմունային կոմպլեքսի ձևավորման արագությունը և հակածինների չեզոքացման ամբողջականությունը: Այս անալիզն օգտագործվում է. արյան մեջ հակամարմինների (IgG) բարձր տիտր ունեցող անձանց մոտ վարակի նոր դեպքերի և նախկինում կրած ձևերի միջև տարբերակիչ ախտորոշման, անգինայի, արյունաստեղծ համակարգի հիվանդությունների հետ տարբերակիչ ախտորոշման, անհայտ էթիոլոգիայի տենդի պատճառի հաստատման համար: Այս անալիզը նշանակվում է պացիենտի մոտ տենդի, կոկորդի ցավի, պարանոցային ավշային հանգույցների մեծացման, փայծաղի, լյարդի մեծացման, մաշկային ցանի, բարձր հոգնածության հայտնաբերման դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ