Երևան
HY
Անալիզներ
07-124

Հակամարմիններ Էպշտեյն-Բարր վիրուսի կապսիդային սպիտակուցի նկատմամբ (EBV VCA, IgG)

Նկարագրություն

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի վիրուսի (Էպշտեյն-Բարի վիրուս, Epstein Barr Virus, EBV) կապսիդային սպիտակուցի նկատմամբ IgG դասի հակամարմինները յուրահատուկ հակավիրուսային սպիտակուց-իմունոգլոբուլիններ են, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից ի պատասխան Էպշտեյն-Բարի վիրուսով վարակման և վկայում են ընթացիկ կամ տարած վարակի առկայության մասին: Հետազոտությունն օգտագործվում է ընթացիկ կամ տարած ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշումը հաստատելու, նմանատիպ ախտանիշներով հիվանդությունների (ցիտոմեգալովիրուսային վարակ, HIV-վարակ և այլն) դեպքում տարբերակիչ ախտորոշման համար: Վարակի սուր փուլում արյան մեջ առաջինը հայտնաբերվում են վիրուսի կապսիդային սպիտակուցի (VCA) նկատմամբ IgM, որոնք արյան պլազմայում առավելագույն կոնցենտրացիայի են հասնում հիվանդության 3-րդ շաբաթում և անհետանում հիվանդության 4-6-րդ շաբաթում: Ավելի ուշ հայտնվում են վիրուսի կապսիդային սպիտակուցի (VCA) նկատմամբ IgG, որոնք հասնում են առավելագույնին հիվանդության 2-4-րդ շաբաթում, այնուհետև փոքր-ինչ նվազում են և պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում: Վարակի ռեակտիվացման դեպքում այս հակամարմինների տիտրերը, որպես կանոն, աճում են:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
6465 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ