Երևան
HY
Համալիր
13-047

Հակամարմիններ կարդիոլիպինի նկատմամբ, IgG և IgM

Նկարագրություն

Կարդիոլիպինի նկատմամբ հակամարմինները հանդիսանում են բջջային թաղանթների ֆոսֆոլիպիդների նկատմամբ հակամարմինների հիմնական ֆրակցիան, ինչը հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի առկայության առաջատար ցուցանիշն է: Այս հակամարմինների որոշակի մակարդակ առկա է նաև առողջ մարդկանց արյան մեջ, սակայն դրա բարձրացման դեպքում հեմոստազի համակարգում առաջանում է որակապես նոր վիճակ: Այս հակամարմինները փոխազդում են թրոմբոցիտների և անոթների էնդոթելային բջիջների թաղանթների ֆոսֆոլիպիդների հետ՝ առաջացնելով դրանց քայքայումը և նպաստելով թրոմբոզների և էմբոլիաների առաջացմանը: Մարդիկ, որոնց մոտ բարձրացած է կարդիոլիպինի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան, դասվում են տարբեր հիվանդությունների ժամանակ թրոմբոզների առաջացման ռիսկի խմբին: Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի դեպքում առավել հաճախ հայտնաբերվում են IgG դասի հակամարմիններ: IgM դասի հակամարմինները ամենաարագն են արձագանքում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի արդյունավետ բուժմանը (դրանց մակարդակը նվազում է): Ցածր կոնցենտրացիայով IgM դասի հակակարդիոլիպինային հակամարմինները կարող են առկա լինել ռևմատոիդ արթրիտի, Շեգրենի համախտանիշի, դեղորայքով ինդուկցված կարմիր գայլախտի, Լայմի հիվանդության և սիֆիլիսի ժամանակ:

Կատարման ժամկետը

Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
11060 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ