Նկարագրություն
Այս խմբի հակամարմիններն ի հայտ են գալիս վարակվելուց 3-5 շաբաթ անց։ IgG բարձր տիտրերը դիտվում են հիվանդության ողջ ընթացքում, փոքր քանակներով կարող են պահպանվել արյան մեջ ապաքինումից հետո բազմաթիվ ամիսների, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Խրոնիկ վարակի վերակտիվացման կամ վերավարակման դեպքում հակամարմինների տիտրը կրկին աճում է։ Ախտորոշիչ նշանակություն ունի տիտրի 4 անգամ աճը՝ ելակետային մակարդակի համեմատ։ Թեստը կիրառվում է սուր խլամիդիային վարակի, խրոնիկ հիվանդության սրացման ախտորոշման համար։ Պայմանավորված վարակի ընթացքի առանձնահատկություններով և ռեսպիրատոր խլամիդիոզի տարածվածությամբ՝ այս հակամարմինները ցածր տիտրերով կարող են հայտնաբերվել կլինիկապես առողջ չափահասների 50-70%-ի մոտ։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ