Նկարագրություն
Խլամիդիաների նկատմամբ IgM դասի հակամարմիններն ի հայտ են գալիս առաջինը՝ ի պատասխան օրգանիզմ հարուցչի ներթափանցման: Առավել հաճախ ախտորոշման համար բավարար քանակությամբ դրանք հնարավոր է որոշել վարակումից արդեն 5 օր անց: Այս դասի հակամարմինների առանձնահատկությունը վարակումից 2-3 ամիս անց դրանց ամբողջական անհետացումն է՝ անկախ այն բանից, իրականացվել է սպեցիֆիկ թերապիա, թե ոչ: Պրոցեսի խրոնիկացման դեպքում, վարակի հետագա ռեցիդիվների կամ ռեինֆեկցիայի ժամանակ այս դասի հակամարմիններն արյան մեջ չեն հայտնաբերվում: Թեստը ծառայում է առաջնային խլամիդիային վարակի վաղ ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ