Նկարագրություն
Clonorchis sinensis, IgG-ն կլոնորխոզի հարուցչի նկատմամբ G դասի իմունոգլոբուլինների (IgG) որոշումն է։ Կլոնորխոզը հատկապես տարածված է Չինաստանում (Clonorchis-ի այլ անվանումն է՝ չինական լյարդային ծծան) և Ասիայի այլ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի արևելքում և հյուսիս-արևելքում։ Մարդու վարակումը տեղի է ունենում հելմինթի մետացերկարիաներ պարունակող հում գետի ձուկ սննդի մեջ օգտագործելիս։ Հետազոտությունը խորհուրդ է տրվում հետևյալ իրավիճակներում. 1. Անամնեզում կլոնորխոզի համար էնդեմիկ շրջանում մեծ քանակությամբ հում գետի ձուկ օգտագործելու նշման դեպքում։ 2. ՈՒՁՀ կամ ՀՇ հետազոտության արդյունքում ծայրամասային ներլյարդային ծորանների լայնացման նշանների հայտնաբերման դեպքում՝ օբստրուկցիայի որևէ այլ նշանների բացակայության պայմաններում։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ