Նկարագրություն
Հետազոտությունը կատարվում է ընթացիկ կամ տարած վարակի նկատմամբ իմունային պատասխանի գնահատման համար: M դասի իմունոգլոբուլինները (IgM) վաղ հակամարմիններ են, որոնք առաջինն են ի հայտ գալիս արյան մեջ, բայց ոչ շուտ, քան հարուցչի հետ շփումից 7-14 օր հետո, այնուհետև դրանց մակարդակը աստիճանաբար նվազում է: IgM-ի առկայությունը վկայում է SARS-CoV-2 վիրուսով վերջերս վարակվելու մասին և կարող է դիտվել որպես վարակի սուր փուլի լաբորատոր նշան: Որպես կանոն, հիվանդության դեպքում հակամարմիններ արտադրվում են ինչպես կորոնավիրուսի նուկլեոկապսիդային (N), այնպես էլ սպայք (S) սպիտակուցի նկատմամբ: Սպայք (S) սպիտակուցի նկատմամբ IgM-ի հայտնաբերումը հաստատում է COVID-19-ի նկատմամբ իմունային պատասխանի առկայությունը վիրուսի հետ շփումից հետո: Արդյունքը տրվում է որակական ձևաչափով՝ «դրական»/«բացասական»:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ