Նկարագրություն
Արյան հետազոտություն COVID-19-ի հարուցչի նկատմամբ հակամարմինների վերաբերյալ կատարվում է ընթացիկ կամ տարած վարակի նկատմամբ իմունային պատասխանի գնահատման համար: G դասի իմունոգլոբուլինները (IgG) արյան մեջ սկսում են ի հայտ գալ վարակումից մոտավորապես 3-4 շաբաթ հետո և կարող են պահպանվել երկար ժամանակ: IgG հակամարմինների հայտնաբերումը վկայում է նախկինում տարած վարակի մասին: Որպես կանոն, հիվանդության դեպքում հակամարմիններն արտադրվում են ինչպես կորոնավիրուսի նուկլեոկապսիդային (N), այնպես էլ սպայկ (S) սպիտակուցի նկատմամբ: Նուկլեոկապսիդային (N) սպիտակուցի նկատմամբ IgG-ի հայտնաբերումը թույլ է տալիս դատել տարած հիվանդությունից հետո ձևավորված COVID-19-ի նկատմամբ սպեցիֆիկ իմունային պատասխանի առկայության մասին: COVID-19-ի հարուցչի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման բարձր զգայունության մեթոդները հատկապես խորհուրդ են տրվում խրոնիկ, աուտոիմունային կամ օնկոլոգիական հիվանդություններով տառապող անձանց: Արդյունքը տրվում է որակական ձևաչափով՝ «դրական»/«բացասական»:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ