Երևան
HY
Անալիզներ
07-125

Հակամարմիններ լյամբլիայի նկատմամբ (Giardia lamblia, IgM)

Նկարագրություն

Լյամբլիոզը տարածված պրոտոզոային (պարզագույններով հարուցվող) հիվանդություն է: Հարուցիչն ամենից հաճախ փոխանցվում է ջրի միջոցով: Օրգանիզմում լյամբլիաները տեղակայվում են բարակ աղիքում, կարող են ախտահարել լեղուղիները: Վարակի նկատմամբ իմունային պատասխանը բավականին արտահայտված է, հարուցչի նկատմամբ հակամարմիններն արյան մեջ հայտնվում են վարակվելուց հետո 10-14-րդ օրը, պահպանվում են բուժումից հետո 2-6 ամսվա ընթացքում: Միայն IgM հակամարմինների առկայությունը վկայում է սուր լյամբլիոզի առկայության մասին՝ տարբեր աստիճանի արտահայտվածության ինվազիայի դեպքում: Ախտորոշման կոպրոլոգիական (մանրադիտում) և սերոլոգիական (լյամբլիաների հակամարմինների, հակածինների որոշում) մեթոդների զուգահեռ կիրառումը թույլ է տալիս առավել հուսալի և արդյունավետ հայտնաբերել լյամբլիոզը:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5335 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ