Երևան
HY
Անալիզներ
07-035

Հակամարմիններ միկոպլազմա հոմինիսի նկատմամբ (Mycoplasma hominis, IgA)

Նկարագրություն

IgA դասի հակամարմինների հետազոտության դրական արդյունքը կարող է վկայել ընթացիկ վարակի հավանականության մասին: Այս հակամարմինների արտադրությունը սկսվում է հիվանդության սկզբի 7-14-րդ օրվանից: Ա դասի իմունոգլոբուլիններն ապահովում են օրգանիզմի լորձաթաղանթների հումորալ պաշտպանությունը ներբջջային մակաբույծների ներթափանցումից, իսկ քանի որ M. hominis-ին բնորոշ է լորձաթաղանթների ախտահարումը, լաբորատոր պրակտիկայում M. hominis-ի նկատմամբ anti-IgA որոշման թեստերի կիրառումը anti-IgG-ի հայտնաբերման հետ համատեղ կարող է ապահովել հիվանդության ավելի արդյունավետ սերոլոգիական դիագնոստիկա: Սակայն, մեթոդն ունի ավելի պակաս նշանակություն, քան ՊՇՌ ախտորոշումը, քանի որ M. hominis-ի ներբջջային տեղակայման պատճառով այս միկրոօրգանիզմների դեմ օրգանիզմի իմունային պատասխանը հաճախ թույլ է արտահայտված:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5965 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ