Երևան
HY
Անալիզներ
07-197

Հակամարմիններ Պարվովիրուսի նկատմամբ (Parvovirus B19, IgM)

Նկարագրություն

Պարվովիրուսը (Parvovirus B19) պարվովիրուսների ընտանիքի (Parvoviridae) ամենափոքր ԴՆԹ-վիրուսներից մեկն է։ Ունի տրոպիզմ էրիթրոցիտների մեմբրանային ընկալիչի նկատմամբ։ Առաջացնում է վարակիչ էրիթեմա, հոդերի ախտահարում և քրոնիկ սակավարյունություն։ Պարվովիրուս B19-ը բազմանում է էրիթրոբլաստոցիտներում՝ առաջացնելով ժամանակավոր սակավարյունություն։ Վարակը կարող է առաջացնել լուրջ բարդություններ և նույնիսկ հանգեցնել մահվան թուլացած իմունիտետով հիվանդների մոտ։ Պարվովիրուս B19-ի տրանսպլացենտար փոխանցումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել սաղմնային էրիթրոպոեզի ընկճման, սակավարյունության, հիպոքսիայի, ջրգողության (բոլոր դեպքերի մոտ 12%-ը) և նույնիսկ պտղի մահվան։ Գաղտնի շրջանը կազմում է 4-14 օր (երբեմն 3-17)։ Վիրուսը կարող է հայտնաբերվել արյան շիճուկում վարակումից հետո 3-րդից 16-րդ օրերի ընթացքում։ Էկզանթեմայի ի հայտ գալուց հետո մարդն այլևս կոնտագիոզ չէ։ Պարվովիրուս B19-ի նկատմամբ հակամարմինների (IgM, IgG) որոշումը ԻՖԱ-մեթոդով հանդիսանում է պարվովիրուսային վարակի ախտորոշման ամենանշանակալի մեթոդը։

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6550 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ