Երևան
HY
Անալիզներ
07-188

Հակամարմիններ շիստոսոմների նկատմամբ (Schistosoma spp., IgG)

Նկարագրություն

Շիստոսոմոզը հելմինթային ինվազիա է, որը հարուցվում է տրեմատոդների դասի մակաբույծ Schistosoma spp.-ով: Այն դասվում է առավել հաճախ հանդիպող ախտածինների շարքին: Կախված մակաբույծների տեսակից և տեղակայումից՝ հիվանդությունը բնութագրվում է լյարդի, փայծաղի, աղիքի, ինչպես նաև միզուղիների ախտահարմամբ: Հիվանդության բոլոր ձևերի համար առանձնացվում են սուր և խրոնիկ փուլերը: Խրոնիկ շիստոսոմոզը կարող է ընթանալ լյարդի և աղիքի գրանուլեմատոզ բորբոքմամբ՝ առաջացած մակաբույծների ձվերից, որոնք թափանցում են այդ հյուսվածքներ: Աղիքային շիստոսոմոզն անհրաժեշտ է տարբերակել ամեոբիազից, բակտերիալ դիզենտերիայից, բալանտիդիազից: Հաճախ շիստոսոմոզը զուգակցվում է այս հիվանդությունների հետ: Յուրահատուկ IgG-ի կոնցենտրացիան հասնում է առավելագույնի վարակման սկզբից 2-3 ամիս անց և բավականին երկար պահպանվում է այդ մակարդակի վրա: Հետազոտությունն իրականացվում է արյան մեջ Schistosoma spp. հակածինների նկատմամբ IgG հակամարմինների հայտնաբերման նպատակով:

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6220 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ