Երևան
HY
Անալիզներ
07-010

Հակամարմիններ C հեպատիտի վիրուսի կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցների նկատմամբ

Նկարագրություն

Հիվանդության առաջին երկու շաբաթվա ընթացքում վիրուսային C հեպատիտով վարակվածների արյան շիճուկում հայտնվում են IgM դասի հակամարմիններ (և պահպանվում են մոտ 2 ամիս), վաղ ապաքինման (ռեկոնվալեսցենցիայի) շրջանում արյան մեջ որոշվում են IgM և IgG դասերի հակամարմիններ, իսկ ուշ ապաքինման շրջանում՝ միայն IgG: C հեպատիտի վիրուսի տարբեր հակածինների նկատմամբ հանրագումարային հակամարմինների որոշումը հանդիսանում է տվյալ հիվանդության ախտորոշման ստանդարտ և կիրառվում է որպես սքրինինգային մեթոդ:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5205 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ