Նկարագրություն
Մարդու T-լիմֆոտրոպ վիրուսը (անգլ.՝ Human T-lymphotropic virus, HTLV) դելտա-ռետրովիրուսների (Deltaretrovirus) ցեղի T-լիմֆոտրոպ վիրուսի տեսակի սերոտիպ է: Կապված է լիմֆոիդ և արյունաստեղծ հյուսվածքների այնպիսի չարորակ նորագոյացությունների հետ, ինչպիսիք են T-բջջային լեյկոզը և T-բջջային լիմֆոման: Ավելի կարճ անվանումն է՝ HTLV 1 և 2 տիպ: HTLV-ի նկատմամբ հակամարմինների հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել վարակված մարդկանց: Վարակումը լինում է անախտանիշ և կարող է ընթանալ այդ տեսքով երկար ժամանակ, ընդ որում մարդը հանդիսանում է վարակի պոտենցիալ տարածող (արյան փոխներարկման կամ օրգանների դոնորության ժամանակ):
Կատարման ժամկետը
Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ