Երևան
HY
Անալիզներ
07-044

Հակամարմիններ տոքսոպլազմայի նկատմամբ (Toxoplasma gondii, IgG), քանակական

Նկարագրություն

Մակաբուծային հիվանդություն է, որին, կախված իմունային համակարգի վիճակից, բնորոշ է կլինիկական դրսևորումների բազմազանությունը և ընթացքի զգալի փոփոխականությունը՝ անախտանիշ կրությունից մինչև հիվանդության ծանր, մահացու ձևերը: Տոքսոպլազմոզը մտնում է TORCH վարակների խմբի մեջ (հապավումը՝ Toxoplasma, Rubella, Cytomegalovirus, Herpes), որոնք պոտենցիալ վտանգավոր են համարվում երեխայի զարգացման համար: IgG-ն արյան մեջ հայտնվում է ապաքինման շրջանում և պահպանվում է հիվանդությունից հետո 10 տարվա ընթացքում: Հետազոտությունը կիրառվում է հիվանդության ընթացքի դինամիկան, ինչպես նաև իմունիտետի լարվածությունը գնահատելու համար: Սուր վարակի ախտորոշման համար խորհուրդ է տրվում IgG-ի և IgM-ի համատեղ որոշում: Հիվանդության հարուցիչ Toxoplasma gondii-ն պատկանում է նախակենդանիների Sporozoa տիպի Toxoplasma ցեղին:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6425 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ