Երևան
HY
Անալիզներ
07-132

Հակամարմիններ խոզի երիզորդի ցիստիցերկների նկատմամբ (Taenia solium, IgG)

Նկարագրություն

Որակական հետազոտություն Taenia solium-ի նկատմամբ IgG դասի իմունոգլոբուլինների հայտնաբերման համար, որն օգտագործվում է տենիոզի և ցիստիցերկոզի ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման համար: Այս հետազոտությունը կարող է նշանակվել՝ տենիոզի ախտանիշներով (սրտխառնոց, փսխում, փքվածություն, որովայնի շրջանում ցավ կամ դիսկոմֆորտ, քոր հարհետանցքային շրջանում, ախորժակի խանգարում, դյուրագրգռություն և բարձր հոգնելիություն) պացիենտին հետազոտելիս. նեյրոցիստիցերկոզի ախտանիշներով (ցնցումներ, ներգանգային հիպերտենզիայի նշաններ՝ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, հոգեկան խանգարումներ) պացիենտին հետազոտելիս:

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
11315 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ