Երևան
HY
Անալիզներ
07-179

Հակամարմիններ ցիտոմեգալովիրուսի նկատմամբ (Cytomegalovirus, IgG) (իմունաբլոտ)

Նկարագրություն

Ցիտոմեգալովիրուսը (Cytomegalovirus, CMV) պատկանում է հերպեսվիրուսների ընտանիքին։ CMV-վարակը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց բնորոշ է վիրուսի տևական պերսիստենցիան օրգանիզմում։ Պերսիստող վիրուսի ակտիվացումը կարող է հանգեցնել սուր կամ խրոնիկ վարակի զարգացման։ Առաջնային CMV-վարակն ամենամեծ վտանգն է ներկայացնում հղի կանանց համար՝ առաջացնելով բնածին CMV-վարակ պտղի մոտ։ Իմունոսուպրեսիա ունեցող պացիենտների (օրգանների ռեցիպիենտներ, լիմֆոիդ նորագոյացություններով պացիենտներ, ՄԻԱՎ-վարակակիրներ) մոտ CMV-վարակը հիվանդությունների և մահացության հիմնական պատճառն է։ Հետազոտությունը նախատեսված է իմունաբլոտինգի մեթոդով ցիտոմեգալովիրուսի մարկերային սպիտակուցների նկատմամբ IgG հակամարմինների առկայությունը հաստատելու համար այն անձանց մոտ, որոնց շիճուկը ԻՖԱ-ի դեպքում տալիս է դրական կամ անորոշ ռեակցիա։ Վարակման փուլի հաստատումը խիստ կարևոր է հղի կանանց համար, քանի որ այն սկզբունքային նշանակություն ունի բուժման տակտիկայի ընտրության, պտղի զարգացման լրացուցիչ ախտորոշման անհրաժեշտության և հիվանդության ելքի կանխատեսման հարցում։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
19650 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ