Երևան
HY
Համալիր
40-129

Հակամարմիններ ցիտոմեգալովիրուսի նկատմամբ (Cytomegalovirus, IgG)՝ ավիդության որոշմամբ

Նկարագրություն

Արյան մեջ IgG դասի հակամարմինների կոնցենտրացիայի հետազոտությունը՝ զուգորդված IgG-ի ավիդության որոշմամբ, թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել օրգանիզմում վարակի առկայությունը և վարակային գործընթացի փուլը։ Ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgG դասի հակամարմիններն ի հայտ են գալիս վարակումից 2-4 շաբաթ անց, արյան մեջ դրանց մակարդակը պահպանվում է մինչև 10 տարի և կարող է ծառայել որպես տարած հիվանդության նշան։ IgG դասի հակամարմինների ավիդության որոշումն անհրաժեշտ է վարակման վաղեմության մասին տվյալներ ստանալու համար (որքան բարձր է ավիդությունը, այնքան ավելի «հին» են հակամարմինները, և այնքան փոքր է առաջնային վարակման և սուր վարակի հավանականությունը)։ Այս թեստն ամենից հաճախ կիրառվում է հղիության ընթացքում և դրա պլանավորման ժամանակ բարդությունների առաջացման ռիսկը որոշելու համար։

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16350 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ