Երևան
HY
Անալիզներ
07-018

Հակամարմիններ ցիտոմեգալովիրուսի նկատմամբ (Cytomegalovirus, IgM)

Նկարագրություն

Ցիտոմեգալովիրուսով առաջնային վարակման դեպքում ինֆեկցիոն գործընթացի ակտիվության ամենակարևոր ախտորոշիչ չափանիշը IgM դասի հակամարմինների մակարդակի զգալի բարձրացումն է։ Քրոնիկական վարակի սրացման շրջանում IgM դասի հակամարմինների տիտրը բարձրանում է աննշան չափով։

Արյան մեջ ցիտոմեգալովիրուսի նկատմամբ IgM դասի հակամարմինների բարձր մակարդակի հայտնաբերումը սուր ցիտոմեգալովիրուսային վարակի հավաստի նշան է։

Հետազոտության նշանակման ցուցումներ․

Սքրինինգային հետազոտություն հղիությունից առաջ և հղիության ընթացքում։
Ներարգանդային վարակի պրենատալ ախտորոշում։
ՄԻԱՎ վարակով կամ այլ պատճառաբանությամբ իմունային անբավարարություն ունեցող հիվանդներ։
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կլինիկական պատկեր՝ հետերոհեմագլյուտինացիայի բացասական ռեակցիաների դեպքում։
Պատահական սեռական կապեր։

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
6265 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ