Նկարագրություն
Հակամարմինները նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ հակամարմինների համալիր են, որոնք սպեցիֆիկ են տարբեր գրանուլոցիտար, մոնոցիտար և, հնարավոր է, էնդոթելիալ ցիտոպլազմատիկ հակագենների նկատմամբ: Այս հակամարմինները դեպքերի մեծ մասում ուղղված են պրոտեինկինազա-3-ի և նեյտրոֆիլների բակտերիասպան ազդեցությունն ուժեղացնող սպիտակուցի դեմ: Հակամարմինների այս տիպն առավել հաճախ հայտնաբերվում է Վեգեների համախտանիշի ժամանակ, բայց կարող է հանդիպել նաև որոշ այլ ավտոիմունային հիվանդությունների (Գուդպասչերի համախտանիշ, համակարգային կարմիր գայլախտ, հանգուցավոր պերիարտերիտ, արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ) դեպքում: Հակամարմինների այս խմբի որոշումը դինամիկայում նշանակություն ունի հիվանդության ընթացքի և ռեցիդիվների առաջացման հավանականության կանխատեսման առումով: Հետազոտությամբ որոշվում են նեյտրոֆիլների ցիտոպլազմայի նկատմամբ IgG դասի ընդհանուր հակամարմինները՝ նշելով տիտրը և լուսարձակման երկու տիպերից մեկի՝ ցիտոպլազմատիկ (ցՀՆՑՀ) կամ պերինուկլեար (պՀՆՑՀ) առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ