Նկարագրություն
Անալիզն օգտագործվում է որովայնային տիֆի դեմ իրականացված պատվաստման արդյունավետությունը գնահատելու համար։ Ադեկվատ իմունային պատասխանի ձևավորման համար բավարար քանակությամբ հակամարմիններն արյան մեջ ի հայտ են գալիս պատվաստանյութի ներմուծումից 2-3 շաբաթ անց և պահպանվում են մինչև 3 տարի։ Այս հետազոտությունը պակաս նշանակություն ունի հիվանդության ախտորոշման գործում, սակայն կարող է հաջողությամբ կիրառվել պատվաստում չանցած անձանց մոտ բակտերիակրությունը հայտնաբերելու նպատակով։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ