Երևան
HY
Անալիզներ
07-032

Հակամարմիններ ՄԻԱՎ 1/2-ի և p24 անտիգենի նկատմամբ (HIV Ag/Ab)

Նկարագրություն

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (HIV) ախտահարում է իմունային համակարգը, ինչի արդյունքում օրգանիզմը դառնում է խիստ ընկալունակ տարբեր վարակների նկատմամբ, որոնք, հարաճելով, հանգեցնում են հիվանդի մահվան: Հարուցիչը պատկանում է ՌՆԹ պարունակող ռետրովիրուսների ընտանիքին: Իմունաֆերմենտային անալիզը (ԻՖԱ) HIV հակամարմինների որոշման հիմնական, առավել լայնորեն կիրառվող մեթոդն է: Դրական արդյունք ստանալու դեպքում կենսանյութի հետազոտությունը կրկնվում է երկու անգամ, գոնե մեկ դրական արդյունք ստանալու դեպքում ախտորոշումն իրականացվում է ավելի սպեցիֆիկ իմունաբլոտի մեթոդով: Ժամանակակից 4-րդ սերնդի թեստ-համակարգերը (օգտագործվում են «Հելիքս» լաբորատոր ծառայությունում) միաժամանակ որոշում են մարդու իմունային անբավարարության վիրուսի հակամարմինները և p24 հակածինը, ինչը թույլ է տալիս վարակման պահից արդեն 2-4 շաբաթ անց որոշել հարուցչի առկայությունը օրգանիզմում: Համաձայն միջազգային ստանդարտների՝ վարակման փաստը հաստատելու կամ հերքելու համար անալիզը պետք է հանձնվի երկու անգամ՝ 3-6 ամիս ընդմիջումով: Տվյալ հետազոտության անանուն հանձնման դեպքում չի պահանջվում նշել անձնագրային տվյալները (ԱԱՀ, մշտական բնակության հասցե, քաղաքացիություն):

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
9045 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ