Նկարագրություն
Էպշտեյն-Բարի վիրուսը (Epstein-Barr virus, EBV) պատկանում է հերպեսվիրուսներին և մեծահասակների շրջանում առավել տարածված վիրուսներից մեկն է։ Ախտորոշման հիմնական նպատակը սուր և տարած վարակների միջև տարբերակումն է։ EBV վարակի ժամանակ իմունային պատասխանը բնութագրվում է EBV-ի կապսիդային (EBV-CA), կորիզային (EBNA) և վաղ (EBV–EA) անտիգենների նկատմամբ հակամարմինների առաջացմամբ։ Հիվանդության վաղ փուլում հայտնաբերվում են վիրուսային կապսիդային անտիգենի նկատմամբ IgM և IgG հակամարմիններ։ Վաղ անտիգենի նկատմամբ IgG հակամարմիններն արտադրվում են ավելի ուշ՝ հիվանդության սուր փուլում, և անհետանում են 3-6 ամիս անց։ Իր հերթին, կապսիդային անտիգենի նկատմամբ IgG հակամարմինները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Վարակվելուց հետո 6-8 շաբաթվա ընթացքում արտադրվում են հակամարմիններ Էպշտեյն-Բարի վիրուսի կորիզային անտիգենի նկատմամբ։ Այս հակամարմինների առկայությունը վկայում է տարած վարակի մասին։ Հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում IgG հակամարմինների հայտնաբերման համար՝ այն հիվանդությունների ախտորոշման նպատակով, որոնց հարուցիչը EBV-ն է (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, Բերկիտի լիմֆոմա, նազոֆարինգեալ կարցինոմա)։
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ